գլխավոր Քաղաքականություն «1915-ին հայերը ենթարկվել են մեծ հալածանքների». թուրք հաղորդավար

«1915-ին հայերը ենթարկվել են մեծ հալածանքների». թուրք հաղորդավար

Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցներից «Tele1» լրատավական ալիքի հաղորդավար Էնվեր Այսևերը հայտնվել է սկանդալի մեջ։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Իզմիրի ընդդիմադիր քաղաքապետ Թունչ Սոյերի՝ Օսմանյան կայսրությանը վատաբանող մտքերի քննարկման ժամանակ հաղորդավարը ևս բացասաբար է արտահայտվել հիշյալ կայսրության մասին։

Նա նշել է, որ 1915 թվականին հայերը մեծ հալածանքների են ենթարկվել։

«1908-ի մեծ հեղափոխությունից հետո կրկին հետընթաց եղավ: Ամենացավալի իրադարձություններից մեկն այն էր, որ 1915-ին հայերի նկատմամբ հալածանքներ իրականացվեցին։ Չհաշված այն, որ պիտի ընդունենք սեպտեմբերի 6-ի դեպքերը»,- ասել է հաղորդավարը։

Թուրքական իշխանամետ լրատվամիջոցները դատապարտել են հաղորդավար Այսևերի հնչեցրած մտքերը՝ նրան մեղադրելով Հայոց ցեղասպանության թեմային տուրք տալու և այն պաշտպանելու մեջ։