գլխավոր Տարածաշրջան Վրաստանի հետ սահմանին բազմակիլոմետրանոց խցանում է գոյացել

Վրաստանի հետ սահմանին բազմակիլոմետրանոց խցանում է գոյացել

Վրաստանի հետ սահմանին մեքենաներից երկար հերթ է գոյացել, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հետևում է սոցցանցերի հաղորդագրություններից:
Եթե դեռ երեկ ցերեկը կարելի էր անցնել մի քանի ժամում, ապա այսօր, «Վրաստանի սահման» Telegram-ալիքի տվյալներով, խցանումն արդեն նկատելիորեն աճել է։

«Վկոնտակտե»-ում Վերին Լարսի անցակետի իրավիճակի մասին օգտատերերը գրում են, որ մեքենաներն արդեն գրեթե չեն շարժվում։

Սեպտեմբերի 21-ին Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Ռուսաստանի Դաշնությունում մասնակի զորահավաք հայտարարելու մասին»:

Փաստաթղթի համաձայն՝ զորակոչի ենթակա են միայն պահեստազորի զինծառայողները, նախ և առաջ նրանք, ովքեր ծառայություն են անցել զինված ուժերի շարքերում, ունեն համապատասխան փորձ: