գլխավոր Իրադարձային Արմեն Ղուլարյանն առաջարկում է «Սուրմալու»-ի վնասված շինությունը շատ արագ քանդել և մաքրել...

Արմեն Ղուլարյանն առաջարկում է «Սուրմալու»-ի վնասված շինությունը շատ արագ քանդել և մաքրել տարածքը

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն առաջարկել է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը շատ արագ քանդել և մաքրել տարածքը:

«Այդ կառույցի հետ կապված առաջարկում եմ շատ արագ քանդման թույլտվություն տրվի և սեփականատիրոջ միջոցներով մաքրվի այդ տարածքը: Կամ քաղաքապետարանը կարող է նախաձեռնել, որից հետո սեփականատիրոջ միջոցներից դա կարող է փոխհատուցվել: Արագ պետք է մաքրել տարածքը»,-  ասել է Ղուլարյանը: