գլխավոր Հասարակություն 44-օրյա պատերազմի գերիների ու անհետ կորածների հարազատներն աջակցության կարիք ունեն

44-օրյա պատերազմի գերիների ու անհետ կորածների հարազատներն աջակցության կարիք ունեն

44-օրյա պատերազմում անհետ կորած ու գերեվարված զինծառայողների ընտանիքները ևս մեկ ամիս սոցիալական աջակցություն կստանան։

Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստին` պետական աջակցության շարունակականությունն ապահովելու նպատակով։

«Մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածներ (ինչպես նաև գերեվարվածներ), որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք»,– ասված է որոշման նախագծում:

Նշենք, որ գերիների ու անհետ կորածների ընտանիքները պետությունից ամսական 300 000 դրամ գումար են ստանում։

Կառավարության այսօրվա որոշմամբ աջակցությունից ևս մեկ ամիս օգտվելու համար գերիների ու անհետ կորածների հարազատները պետք է դիմում ներկայացնեն մինչև 2022 թվականի հոկտեմբերի 5-ը:

Հիշեցնենք` ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվարկի` աջակցության պոտենցիալ շահառուների թիվը 2022 թվականի ապրիլի 15-ի դրությամբ 13 էր: