գլխավոր Քաղաքականություն Իրանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանների փոփոխություն թույլ չի տա. Բաղերի

Իրանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանների փոփոխություն թույլ չի տա. Բաղերի

Իրանը թույլ չի տա, որ տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն և անկայունություն լինի։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի Գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին` ելույթ ունենալով «Սրբազան պաշտպանության շաբաթին» նվիրված զորահանդեսին։

«Իրանի ԶՈւ–ն, հարգելով բարիդրացիության սկզբունքներն ու միջազգային նորմերը, հայտարարում է, որ թույլ չի տա որևէ անկայունություն և սահմանների փոփոխություն։ Մենք Հայաստանին և Ադրբեջանին խորդուրդ ենք տալրիս իրենց խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով»,– ասել է Բաղերին։

Բարձրաստիճան զինվորականն ընդգծել է, որ Իրանը հետաքրքրված է տարածաշրջանի զարգացմամբ, ինչի համար պետք է, որ վտանգներ չլինեն։ Ինչ վերաբերում է ԻԻՀ քաղաքականությանը, ապա Թեհրանը հակամարտություններ և պատերազմներ չի սանձազերծում, բայց չի լռում, եթե դրանք սկսվում են։ Բաղերին վստահեցրել է, որ Իրանի ռազմական հզորությունը նախատեսված է միայն պաշտպանության համար։