գլխավոր Իրադարձային Բախվել են «Իվեկո» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները. վերջինի 1-ամյա ուղևորը մահացել...

Բախվել են «Իվեկո» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները. վերջինի 1-ամյա ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել

Սեպտեմբերի 20-ին, ժամը 09.15-ի սահմաններում, ՈԿՖ բանավան-Արարատ ճանապարհին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Իվեկո» մակնիշի ավտոմեքենային:

Այս մաիսն հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

«Ֆորդ Տրանզիտի» 1-ամյա ուղևոր Ալեքս Շահբանդարյանը մահացել է, իսկ 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն։