գլխավոր Գլխավոր Այսօր էլ սեպտեմբերի 21 է և այսօր էլ Անկախության հանրաքվե է․ 1991...

Այսօր էլ սեպտեմբերի 21 է և այսօր էլ Անկախության հանրաքվե է․ 1991 թվականի հանրաքվեն տեղի է ունեցել, բայց չի ավարտվել․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Անկախությանը: 

Հենց այս մարդկանց՝ կամավորների, ոստիկանների, զինվորների ուսերին է հենվել մեր նորանկախ պետությունը: Բայց ոչ միայն նրանց, այլեւ մեր բոլոր այն հայրենակիցների, ովքեր տոկացել եւ թիկունք են եղել մեր նորաթուխ ու ձեւավորվող բանակի համար, ու ոչ միայն հանրաքվեի օրը, այլեւ ամեն օր, ամեն Աստծո օր Այո են ասել Անկախությանը, երբեմն ցնծալով, երբեմն ողբալով, երբեմն հուսատատ, երբեմն հպարտ, երբեմն պարտված: Բայց սրանում է էությունը, որ 1991 թվականի Այոն տրամադրություն չի եղել, այլ որոշում, եւ այդ որոշումը չի փոխվել սոցիալական ու քաղաքական որեւէ դժվարությունից, որեւէ անհաջողությունից ու ձախողումից:

Սիրելի ժողովուրդ,

սիրելի հայրենակիցներ,

Այսօր էլ սեպտեմբերի 21 է եւ այսօր էլ Անկախության հանրաքվե է: 1991 թվականի հանրաքվեն տեղի է ունեցել, բայց չի ավարտվել եւ Անկախության հանրաքվեն տեղի է ունենում այսօր:

Հանուն Հայրենիքի իրենց կյանքը տված մեր նահատակներն Այո են ասել Անկախությանը եւ շատ կարեւոր է, որ նրանց կորստի դառնությունից մեր ծնկները չծալվեն: Սահմանին աներեր կանգնած զինվորը Այո է ասում Անկախությանը եւ չափազանց կարեւոր է, որ նրա Այոն իր արձագանքը գտնի ոչ միայն մեր սրտերում, այլեւ մեր գործերում:

Ամեն օր, ամեն Աստծո օր պաշտոնյա թե գյուղացի, զինծառայող թե գործարար, ուսուցիչ թե բանվոր՝ ուզենք թե չուզենք, գիտակցենք թե չգիտակցենք, հանրաքվեի մասնակից ենք, Անկախության հանրաքվեի:

Եվ կարեւոր է, որ Անկախությանը ասենք Այո, Ինքնիշխանությանը ասենք Այո, ժողովրդավարությանն ասենք Այո եւ այդ Այոն, ըստ անհրաժեշտության, վերահաստատենք 29 հազար 800 քառակուսի կիլոմետրանոց Պետություն-Հայրենիքի այն հատվածում, որտեղ այդ Այոն ամենաշատն անհրաժեշտ կլինի: Ու չերկմտենք, ու չերկնչենք, ու չկասկածենք, որովհետեւ ամեն օր, ամեն Աստծո օր մեր մեջ փորձում են սերմանել նորանոր կասկածներ, նորանոր վախեր եւ այդ ամենը հանուն մի բանի, որ մենք հրաժարվենք մեր Անկախությունից, որ հրաժարվենք մեր պետությունից:

Սիրելի ժողովուրդ,

սիրելի հայրենակիցներ,

շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առիթով:

Այո՛ Անկախությանը, Այո՛ Ինքնիշխանությանը, Այո՛ Հայաստանի Հանրապետությանը »: