գլխավոր Իրադարձային Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է Ալեքսանդր Շալլենբերգի և Նիկոլա Սելակովիչի հետ

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է Ալեքսանդր Շալլենբերգի և Նիկոլա Սելակովիչի հետ

Նյու Յուրքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգի և Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Միրզոյանն իր գործընկերներին հանգամանալից ներկայացրել է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը:

ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ միջազգային հանրությանը պետք է Ադրբեջանի վրա ճնշում գործադրի՝ կանխելու հավանական նոր ռազմական ագրեսիաները, հրադադարի ռեժիմը պահպանելու, ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերը հետ քաշելու և հայ ռազմագերիներին վերադարձնելու համար։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային հարթակներում համագործակցությանն առնչվող թեմաներին, մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք խնդիրների շուրջ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։