գլխավոր Գլխավոր Ադրբեջանցիները հրադադարը խախտել են Ներքին Հանդի ուղղությամբ, կրակել են տարբեր զենքերից․ Sputnik...

Ադրբեջանցիները հրադադարը խախտել են Ներքին Հանդի ուղղությամբ, կրակել են տարբեր զենքերից․ Sputnik Արմենիա

Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքում քիչ առաջ հակառակորդը ինքնաձիգներից և խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել, ինչը տևել է մի քանի րոպե։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Ներքին Հանդի գյուղապետ Խաչիկ Բաղդասարյանը։

«Այս պահին կրակ չկա, հանգիստ է, բնակչության տարհանում չկա, բայց մարդիկ անհանգիստ են»,–ասել է Բաղդասարյանը։