գլխավոր Իրադարձային Վրաստանում ՀՀ դեսպանը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարը քննարկել են տարածաշրջանում...

Վրաստանում ՀՀ դեսպանը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարը քննարկել են տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները

Սեպտեմբերի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի հետ: Տեղեկությունը հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերներին, կարևորվեց երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև համագործակցության շարունակական զարգացումը։

ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։