գլխավոր Սպորտ Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի ԵՎՐՈ 2024-ի ընտրական փուլին

Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի ԵՎՐՈ 2024-ի ընտրական փուլին

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը հայտարարել է, որ Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի ԵՎՐՈ 2024-ին։

«Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի Եվրոպայի 2024 թվականի առաջնության վիճակահանությանը, որը կկայանա հոկտեմբերի 9-ին՝ Ֆրանկֆուրտում։ Պատճառը՝ ՈՒԵՖԱ-ի կայացրած որոշումն է, ըստ որի՝ ռուսական ակումբների ու տարբեր տարիքային հավաքականների մասնակցությունը կազմակերպության հովանու տակ անցկացվող մրցաշարերին դադարեցված է մինչև հետագա ցուցումները։

ՌՖՄ-ն բողոքարկել է այս որոշումը Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարանում (CAS): Վերջինս հուլիսին մերժել է բողոքարկման դիմումը։

Այս պահին ՌՖՄ-ն սպասում է CAS-ի որոշման ամբողջական տեքստին, որն ուսումնասիրելուց հետո պարզ կլինեն հետագա քայլերը»,- գրված է ՌՖՄ-ի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ԵՎՐՈ 2024-ի եզրափակիչ փուլը կկայանա 2024 թվականին՝ Գերմանիայի 10 քաղաքներում։

Աղբյուր  ArmSport.am