գլխավոր Իրադարձային Քրիստիննե Գրիգորյանը տեսաուղերձով է հանդես եկել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի բռնի անհետացումների...

Քրիստիննե Գրիգորյանը տեսաուղերձով է հանդես եկել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի բռնի անհետացումների հարցերով աշխատանքային խմբի հետ քննարկմանը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեսաուղերձով է հանդես եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 51-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվող Բռնի անհետացումների հարցերով աշխատանքային խմբի հետ քննարկմանը։ (Տեսաուղերձը նկարահանվել է օգոստոսի 31-ին, քարտուղարության կանոնների համաձայն՝ ուղարկվել է սեպտեմբերի 8-ին)։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեսաուղերձով հանդես է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 51-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվող Բռնի անհետացումների հարցերով աշխատանքային խմբի հետ քննարկմանը։

Իր ուղերձում Պաշտպան Գրիգորյանը բարձր է գնահատել Բռնի կամ հարկադիր անհետացումների հարցերով աշխատանքային խմբի կատարած աշխատանքը։

Ներկայացնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից տարվող աշխատանքները՝ Պաշտպանը նշել է, որ մարդու իրավունքների կայուն միջազգային շրջանակի պայմաններում աշխատակազմը շարունակում է աշխատանքներ իրականացնել մարդու իրավունքների կոպիտ և շարունակական խախտումների՝ բռնի անհետացումների ուղղությամբ։

Տիկին Գրիգորյանն ընդգծել է, որ նման հանցագործության զոհերը զրկված են իրենց իրավունքներից և ենթակա են անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու խոշտանգումների, արտադատական սպանությունների ենթարկվելու մեծ ռիսկի։ Հաճախ այն օգտագործվում է պետությունների կողմից որպես տեղեկատվական պատերազմի զենք՝ ընտանիքներում և ընդհանուր առմամբ, հասարակության մեջ սարսափ տարածելու համար:

Պաշտպանը նշել է, որ ցավալիորեն, ամբողջ աշխարհում ընթացող հակամարտությունները բարենպաստ միջավայր են ստեղծել բռնի անհետացումների համար, և Հայաստանը դա գիտի իր օրինակով։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) տվյալների համաձայն՝ 2020 թվականի պատերազմից հետո 303 հայ դեռ համարվում է անհայտ կորած։ Անհայտ կորածների մասին տեղեկությունների աղճատման կամ ընդհանրապես, տեղեկություններ չտրամադրելու ադրբեջանական քաղաքականությունը և քաղաքական առավելություններ ստանալու համար այդ հարցի օգտագործումը մարդու իրավունքների կոպիտ և շարունակական խախտում է։

Այնուհետև Պաշտպան Գրիգորյանը նշել է, որ զինված հակամարտությունների ընթացքում և դրանից հետո բռնի անհետացումը մարդու իրավունքների միջազգային մեխանիզմների համար նույնպես առաջ է քաշել ավելի լուրջ մարտահրավեր, որին անհրաժեշտ է դիմակայել բոլոր մակարդակներում։

Եզրափակելով ելույթը՝ տիկին Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի կառավարությանը, որպես Մարդու իրավունքների ազգային ինստիտուտ, իր առաջարկին` ընդունել ազգային օրենսդրություն՝ ապահովելով իրավական միջոցներ և արդյունավետ ու ինստիտուցիոնալ կերպով արձագանքելով պատերազմի ընթացքում և դրանից հետո բռնի տեղահանված անձանց ընտանիքներին և զոհերին:

Պաշտպանը կարևորել է նաև միջազգային շրջանակների և աշխատանքային խմբի մանդատի հետագա ամրապնդման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում այդ նողկալի երևույթի դեմ պայքարելու