գլխավոր Իրադարձային Քութաիսիում ձերբակալել են բանկ ներխուժած և պատանդներ վերցրած տղամարդուն

Քութաիսիում ձերբակալել են բանկ ներխուժած և պատանդներ վերցրած տղամարդուն

Քութաիսիում «Վրաստանի բանկի» մասնաճյուղի վրա հարձակված զինված տղամարդը ձերբակալվել է, բոլոր 12 պատանդներն ազատ են արձակվել, դեպքի վայրից հայտնում են վրացական հեռուստաընկերությունները։

Երեքշաբթի օրը, մոտավորապես ժամը 12:00-ին Քութաիսիում մի տղամարդ գրավել էր բանկի մասնաճյուղը, պատանդ վերցրել 12 հոգու և պահանջել 2 միլիոն դոլար, ուղղաթիռ, ձկնորսական կարթ և Ռուսաստանի դրոշ:

Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ «հատուկ գործողությունն ավարտված է, մեկ անձ բերման է ենթարկվել»։

«Հարձակվողը կալանավորվել է։ Պատանդներին ազատ են արձակել և ոստիկանական մեքենաներով դուրս բերել շենքից։ Հատուկ գործողությունն ավարտվել է։ Շրջակայքում վերականգնվել է երթևեկությունը»,- ասել է նա։