գլխավոր Աշխարհ Առաջիկա օրերին Լուգանսկում հանրաքվե կանցկացվի՝ ՌԴ կազմ մտնելու հարցով

Առաջիկա օրերին Լուգանսկում հանրաքվե կանցկացվի՝ ՌԴ կազմ մտնելու հարցով

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը ստորագրել է ՌԴ կազմ մտնելու հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ օրենքը, ինչի մասին հայտարարել է Լուգանսկի Ժողովրդական խորհրդի նախագահ Դենիս Միրոշնիչենկոն։

«Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարը ստորագրել է Ռուսաստանի կազմ մտնելու հարցով Հանրապետությունում հանրաքվե անցկացնելու մասին օրենքը»,- ասել է նա։

Հանրաքվեն նախատեսվում է անցկացնել ս․թ․ սեպտեմբերի 23-27-ն ընկած ժամանակահատվածում։

«Ժողովրդական խորհուրդը որոշում է հանրաքվեում քվեարկության օրեր նշանակել 2022 թվականի սեպտեմբերի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածը»,- ասել է Միրոշնիչենկոն։