գլխավոր Քաղաքականություն Լիտվային նախկին նախագահը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման

Լիտվային նախկին նախագահը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման

Լիտվայի վերաքննիչ դատարանը չեղարկել է այս տարվա ապրիլին Վիլնյուսի շրջանային դատարանի արդարացնող վճիռը և պետության նախկին նախագահ Ռոլանդաս Պակսասին դատապարտել 3 տարվա ազատազրկման, փոխանցում է EAdaily-ն:

Նշվում է, որ Լիտվայի նախկին ղեկավարի դատավճռի կատարումը հետաձգվել է 2 տարի 3 ամսով, այս ընթացքում նրան արգելվել է լքել բնակության վայրն առանց իրավապահներին տեղեկացնելու: 

Վերաքննիչ դատարանը Պակսասին և Lietuvos rytas մեդիախմբի ղեկավար Գեդվիդաս Վայնաուսկասին մեղավոր է ճանաչել «հասարակական դիրքը չարաշահելով` առևտրային գործողություններ կատարելու համար», որպեսզի ավարտին հասցվի Պրենայում Norfa առևտրային կենտրոնի շինարարությունը: 

Դատարանի որոշումն արդեն ուժի մեջ է:

Դատախազության տվյալների համաձայն՝ 2015-ին Պակսասը 15 000 եվրո կաշառք է ստացել և խոստացել աջակցել առևտրային կենտրոնի շինարարության թույլտվություն ստանալուն: Սակայն նախկին նախագահը հերքել է իր մեղքը՝ ստեղծված իրավիճակն անվանելով «քաղաքական ներկայացում», որն ուղղված է իրեն քաղաքականությունից հեռացնելուն:

Ռոլանդաս Պակսասը զբաղեցրել է Լիտվայի նախագահի պաշտոնը 2003թ. փետրվարից մինչև 2004թ. ապրիլը: