գլխավոր Իրադարձային «Մինչ մեզնից շատերը հանգիստ նստած են՝ հայերը սպանվում են Թրամփի ընկեր Էրդողանի...

«Մինչ մեզնից շատերը հանգիստ նստած են՝ հայերը սպանվում են Թրամփի ընկեր Էրդողանի կողմից». Շոն Պեն

Հոլիվուդյան դերասան Շոն Պենն իր թվիթերյան էջում գրառում է կատարել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված լարված իրավիճակի վերաբերյալ:

«Մինչ մեզնից շատերը հանգիստ նստած են՝ հայերը սպանվում են Թրամփի ընկեր Էրդողանի կողմից մեր իսկ մատակարարած զենքերով»,- գրել է հայտնի դերասանը՝ հավելելով, որ «սա Ամերիկյան չէ» և ակնարկելով, որ հաջորդ նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել Ջո Բայդենին, որպեսզի «երկիրը վերածնվի»: