գլխավոր Իրադարձային Մենք համոզված ենք, որ մարտահրավերներին դիմակայելու միակ հնարավորությունը բոլորիս համախմբումն է. Ռուբեն...

Մենք համոզված ենք, որ մարտահրավերներին դիմակայելու միակ հնարավորությունը բոլորիս համախմբումն է. Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ

Ստեփանակերտում այսօր հանդիպեցի Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

«Օրակարգում մեր հայրենիքին սպառնացող վտանգների, աշխարհաքաղաքական մարտահրավերների, անվտանգության ապահովման, Արցախը հայկական պահելու ու զարգացնելու հարցերն էին:

Ինձ համար շատ կարևոր էր լսել նախագահների կարծիքը, իրավիճակից դուրս գալու ելքերի վերաբերյալ նրանց մոտեցումները: Մենք համոզված ենք, որ նման մասշտաբի մարտահրավերներին դիմակայելու միակ հնարավորությունը բոլորիս համախմբումն է ու ողջ հայության ներուժի լիարժեք օգտագործումը»,- գրել է Վարդանյանը: