գլխավոր Քաղաքականություն Պուտինը հայտնել է՝ որն է «վիճելի տարածքային հարցերի» լուծման բանալին

Պուտինը հայտնել է՝ որն է «վիճելի տարածքային հարցերի» լուծման բանալին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը՝ հայտարարելով հետևյալը.«Ելնում ենք նրանից, որ վիճելի տարածքային հարցերի լուծման բանալին Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակում պրոֆեսիոնալ և համատեղ աշխատանքի մեջ է»:

Այս մասին գրում է Regnum-ը:

Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի համար մոտիկ պետությունների միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ անհանգստություն է առաջացնում: