գլխավոր Իրավունք Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է տեղի ունենար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Սակայն դատական նիստը հետաձգվել է, քանի որ նիստին չէր ներկայացել Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։ Պաշտպանը նախապես նամակ էր ուղարկել դատարան և նշել, որ չի կարող ներկայանալ դատարան՝ վատառողջ լինելու պատճառով։

Մինչ նիստի հետաձգելը, դատարանը թույլատրել է Արմեն Գևորգյանին ԱԺ պատվիրակության կազմում մեկնել Հայաստանից սեպտեմբերի 21-28 ներառյալ։

Հաջորդ դատական նիստը դատավոր Աննա Դանիբեկյանը նշանակել է հոկտեմբերի 4-ին, ժամը 13։00-ին։