գլխավոր Քաղաքականություն Կրեմլում Ուկրաինայի իրադրության դիվանագիտական կարգավորման հեռանկարներ չեն տեսնում

Կրեմլում Ուկրաինայի իրադրության դիվանագիտական կարգավորման հեռանկարներ չեն տեսնում

Ներկայում Ուկրաինայի իրադրության քաղաքական-դիվանագիտական կարգավորման հեռանկարներ չեն երեւում: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ներկայում այդպիսի հեռանկարներ չեն երեւում»,-ասել Է Պեսկովը՝ խոսելով իրադրության քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորման հնարավորությունների մասին:

Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: