գլխավոր Իրադարձային ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը կժամանի Հայաստան

ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը կժամանի Հայաստան

Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորած պատվիրակությունը 2022 թվականի հոկտեմբերի 4-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով  Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին հանձնարարել է  նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը՝ համաձայն պետական արարողակարգի: