գլխավոր Իրադարձային ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը Արցախում մարտական գործողությունների շուտափույթ դադարեցման հույս է...

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը Արցախում մարտական գործողությունների շուտափույթ դադարեցման հույս է հայտնել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների շուտափույթ դադարեցման հույս է հայտնել: Դեմոկրատ քաղաքական գործիչն այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նենսի Փելոսին տարածաշրջանում ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և հումանիտար հրադադարի ռեժիմի վերականգնման հույս է հայտնել: Նա նաև նշել է հակամարտությունում այլ պետությունների չմիջամտելու կարևորությունը և հակամարտության մասշտաբների ընդլայնման անթույլատրելիությունը:

Նշենք նաև, որ խոսնակը վստահություն է հայտնել, որ մոտ ժամանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կվերսկսվեն ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցությունները: