գլխավոր Քաղաքականություն Իմ հաղթանակած կերպարը վախեցրեց մեր ժողովրդի մի մասին, դրա համար «Դիմադրություն» շարժման...

Իմ հաղթանակած կերպարը վախեցրեց մեր ժողովրդի մի մասին, դրա համար «Դիմադրություն» շարժման ժամանակ որոշեցինք այդ վախը չեզոքացնել իմ կերպարն առաջին գիծ չունենալու ճանապարհով․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

«Հայաստան» դաշինքը հրապարակել է տեսանյութ  ՀՀ երկրորդ նախագահի և քաղաքացիների միջև տեղի ունեցած փակ հանդիպումից։

Հրապարակված տեսանյութում Ռոբերտ Քոչարյանը բացատրում է, թե ինչո՞ւ է պասիվ, ինչո՞ւ առաջնորդի դերում չէ, և ինչո՞ւ հարցազրույցներ չի տալիս, միաժամանակ նշելով, որ ինքը պայքարի մեջ։

Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին, Ռոբերտ Քոչարյանն ասել է․

«Իմ կերպարը, իմ ղարաբաղյան անցյալը, պատերազմում հաղթանակ կրող առաջնորդի կերպարը վախեցրեց մեր ժողովրդի մի մեծ զանգվածի, որ կգա թասիբով մեկը, կփորձի ազգային արժեքների համար պայքարել, և մեր գլխին կարող է ևս մեկ պատերազմ բերի։ Սա հիմնական գործոնն էր, որ այդ ամբողջ սոցոլոգիան խառնեց։ 

Գիտեք, ագրեսիայի, հարձակման դեպքում վախն ամենից հզոր բնազդն է, և կա երեք տարբերակ արձագանքելու հարձակմանը․ առաջինը՝ պայքարել քո կյանքի համար, երկրորդը՝ փախչել, և երրորդը՝ ենթարկվել, կամ ձևանալ, թե մահացած ես։ Հիմա սա, այսպես կոչված, կենսաբանաություն է, այլ ոչ թե հոգեբանություն։ Եվ սա աշխատեց մեր ժողովրդի կոլեկտիվ պահվածքի վրա։ Երկրորդ հանգամանքը եղել է՝ ռևանշիստներ, ղարաբաղցի–հայաստանցի, հին–նոր։ Այս երկու գործոնն էր։

Հիմա տեսեք, մենք սկսում էինք «Դիմադրության» շարժում և այս վերլուծությունը, գնահատականն ունենալով, որոշումը հետևյալն էր՝ փորձենք այդ վախը չեզոքացնել, օրինակ, իմ կերպարն առաջին գիծ չունենալու ճանապարհով և չառաջացնել հների–նորերի արհեստական թեզի վերակենդանացում։ Այդ երկու գործոնը չեզոքացնելու համար, ես որպես ՀՀ քաղաքացի եմ մասնակցել երթերի, բայց առաջնորդի դերը չեմ տարել»։

Քոչարյանն ասել է, որ փորձելու են մոտակա ժամանակներին գնահատել վիճակը, ինքը չի ուզում հիասթափեցնել քաղաքացիներին, կա , մնում է պայքարի մեջ․ «Առաջնորդվելու ենք»,–ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։