գլխավոր Քաղաքականություն Աննա Վարդապետյանն աշխատանքից ազատել է Երևան քաղաքի դատախազին, նշանակել զինդատախազի տեղակալ, վերջինս...

Աննա Վարդապետյանն աշխատանքից ազատել է Երևան քաղաքի դատախազին, նշանակել զինդատախազի տեղակալ, վերջինս այդ աշխատանքից ազատվելու դիմում է գրել

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Սևակ Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից:

Հրամանում ասվում է.

«Հիմք ընդունելով Ս. Հովհաննիսյանի դիմումը եւ ղեկավարվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի  2-րդ մասի 7-րդ կետով,  30-րդ հոդվածի 3-րդ մասով,  62-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով՝

Հրամայում եմ՝

ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական  Սևակ Ալֆրեդի Հովհաննիսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից  սեպտեմբերի 19-ից»:

Tert.am-ը Դատախազության կառուցվածքային փոփոխություններից տեղեկացել էր, որ Սևակ Հովհաննիսյանն այդ պաշտոնին նշանակել էր Աննա Վարդապետյանը՝ ազատելով Երևան քաղաքի դատախազի պաշտոնից։

Tert.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանն աշխատանքից ազատվելու դիմում էր գրել մինչ Աննա Վարդապետյանի պաշտոնի ստանձնումը, զինդատախազի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տեղակալ Գուրգեն Հակոբյանը։ Երևան քաղաքի դատախազությունում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տեղակալ Լիլիթ Գրիգորյանը։