գլխավոր Քաղաքականություն Փարիզը Բաքվից ներողություն է խնդրել Ադրբեջանի դեսպանատան առջև հայերի բողոքի ակցիայի համար

Փարիզը Բաքվից ներողություն է խնդրել Ադրբեջանի դեսպանատան առջև հայերի բողոքի ակցիայի համար

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ցավում է Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության դիմաց գրանցված «անընդունելի միջադեպերի» համար։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Երկրի ԱԳՆ–ն շեշտել է, որ կառավարությունը ձեռնարկել է ադրբեջանական դեսպանատան անվտանգության համար բոլոր միջոցները։

Մի քանի օր առաջ Ֆրանսիայի հայերը բողոքի ակցիա էին անցկացրել ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ։ Ցուցարարները պնդում էին, որ դիվանագետները վիրավորվել են իրենց և անպարկեշտ ժեստեր ցույց տվել պատուհանից։

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում  հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: