գլխավոր Իրադարձային Թաթոյանը նոր հիմնադրամ է ստեղծել. մանրամասնել է` ինչ գործունեություն է նախաձեռնել

Թաթոյանը նոր հիմնադրամ է ստեղծել. մանրամասնել է` ինչ գործունեություն է նախաձեռնել

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը նոր կազմակերպություն է ստեղծել, որը կոչվում է «Իրավունքի և արդարության կենտրոն. Թաթոյան հիմնադրամ»։ Այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ես նախաձեռնում եմ ակտիվ հանրային գործունեություն, որն ունենալու է ինստիտուցիոնալ հիմքեր։ Ստեղծած հիմնադրամն ունի նպատակներ, որոնցից են` հայաստանում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդումը, մարդու իրավունքների և սոցիալական արդարության ազգային անվտանգության ապահովումը, գիտակրթական և հետազոտական գործունեությունը, հանրային իրազեկման միջոցով հասարակությունում գիտելիքների մակարդակի բարձրացումը, Հայաստանի, Արցախի և հայկական սփյուռքի միջև կապերի, համահայկական համերաշխության ապահովումը և ազգային արժեքների պաշտպանությունը և այլն»,– նշել է Թաթոյանը։