գլխավոր Իրադարձային Կանադայի հայերը բողոքի հզոր ակցիա են անցկացրել՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը

Կանադայի հայերը բողոքի հզոր ակցիա են անցկացրել՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը

Կանադայի տարբեր հատվածներում տեղի հայերը բողոքի հզոր ակցիա են անցկացրել: 

Արմենպրեսի հաղորդմամբ, Հայ համայնքի ներկայացուցիչներից «United Armenian Council of Ontario» (Օնտարիոյի միացյալ հայկական խորհուրդ- UACO) կազմակերպության անդամ Էդգար Մանուկյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է, որ Օտտավայից մինչև հեռավոր Կալգարի հայերը դուրս են եկել փողոց իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Թուրքիային զենք մատակարարելու առնչությամբ:

«Չլռե՛լ», «Չաջակցե՛լ Թուրքիային մահաբեր զենք արտադրելու և Ադրբեջանին մատակարարելու հարցում», «Հաղթելո՛ւ ենք», «Արցախը մերն է», «Խաղաղություն Արցախին». այս և այլ վանկարկումներով, պաստառներով դրոշներով տեղի հայերը դուրս էին եկել փողոց:

Նրանց պահանջներից է նաև Արցախի անկախության ճանաչումը: Գլխավոր ակցիան անցկացվել է Օտտավայի խորհրդարանի շենքի մոտ: