գլխավոր Մամուլի տեսություն Կհանդիպեն ՀՀ և ԼՂ նախկին նախագահներն ու կաթողիկոսները. «Հրապարակ»

Կհանդիպեն ՀՀ և ԼՂ նախկին նախագահներն ու կաթողիկոսները. «Հրապարակ»

Առաջիկա օրերին 3+2+2 ֆորմատով նոր հանդիպում է տեղի ունենալու, որին մասնակցելու են ՀՀ և ԼՂ նախկին նախագահներն ու երկու կաթողիկոսները։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։

Սեպտեմբերի 14-ին ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը հանդես էր եկել հրապարակային առաջարկությամբ, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է Վեհափառ հայրապետի, նախկին նախագահների, զինվորականների, ազդեցիկ գործիչների համահավաք` քննարկելու իրավիճակից դուրս գալու ելքերը:

«Թերահավատ են Արամ 1-ինի հարցում, որը սիրում է բոլորի հետ «խաղեր տալ», մյուսները տվել են նախնական համաձայնություն: Հանդիպումից հետո նախատեսվում է, որ այս պատկառելի ֆորմատը հանդես կգա հայտարարությամբ` սթափության կոչ անելով իշխանություններին: Մյուս քայլերը քննարկվեն հանդիպման ժամանակ»,–գրում է թերթը։

«Հրապարակը» հիշեցրել է նաև, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վեհափառի հանդիպման մասին հայտարարությունից հետո Սաղաթելյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով հասկացնում էր, որ հիշյալ հանդիպումը կայացել է իր նախաձեռնությամբ։ Սաղաթելյանն ասել էր` նման հանդիպումները ստեղծված իրավիճակից լավագույն, գուցե նաև միակ ելքն են: Ուստի շարունակելու է ջանք չխնայել այդ ուղղությամբ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։