գլխավոր Քաղաքականություն Ճամբարակ համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու է մեկ քաղաքական ուժ

Ճամբարակ համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու է մեկ քաղաքական ուժ

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում 2022  թվականի սեպտեմբերի 25-ին կայանալու է ավագանու ընտրություն, որին մասնակցելու է մեկ քաղաքական ուժ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, այդ քաղաքական ուժը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն է, որի ավագանու ցուցակը գլխավորում է Ճամբարակ խոշորացված համայնքի գործող  ղեկավար Վազգեն Ադամյանը։

Ճամբարակ համայնքի ավագանու հերթական ընտրությունը, համաձայն ՀՀ կառավարության այս տարվա համապատասխան որոշման,  տեղի է ունենում խոշորացման նոր փուլով, ինչի արդյունքում համայնքի կազմում է ընդգրկվել Շողակաթ խոշորացված համայնքը։ «Շողակաթ» խոշորացված համայնքից որեւէ քաղաքական ուժ ավագանու ընտրությանը մասնակցելու հայտ չի ներկայացրել։ Նման հայտ չեն ներկայացրել նաեւ մեր համայնքի մյուս քաղաքական ուժերը։ Ավագանու նախընտրական ցուցակում ներկայացուցիչներ են ընդգրկվել Ճամբարակի բոլոր  16 բնակավայրերից»,-ներկայացրել է Ռոբերտ Օհանյանը։