գլխավոր Քաղաքականություն Թող քաղաքացիները դատեն, մեր կողմից ՀԱՊԿ-ին քննադատելն ի շահ Հայաստանի է, թե՞...

Թող քաղաքացիները դատեն, մեր կողմից ՀԱՊԿ-ին քննադատելն ի շահ Հայաստանի է, թե՞ ոչ, ընդդիմադիրների գործողություններն ի շահ Հայաստանի են, թե՞ ոչ. Ռուբեն Ռուբինյան

Թող քաղաքացիները դատեն, մեր կողմից ՀԱՊԿ-ին քննադատությունը ի շահ Հայաստանի է, թե՞ ոչ։ Թող քաղաքացիները դատեն, վերջին շրջանի ընդդիմադիրների խոսույթը, գործողությունները, պահելաձևը, գաղափարախոսությունը, փիլիսոփայությունը ի շահ Հայաստանի են, թե՞ ոչ։

Առաջին ալիքի՝ «Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի» ժամանակ ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Երբ քո երկիրը վտանգավոր իրավիճակում է, պետք է ամեն ինչ անես, որ այդ իրավիճակը ավելի կայունանա, քո պետությունը ունենա ավելի շատ լծակներ, միջակայք մանևրելու համար։ Մեր ընդդիմությունը հակառակն է անում։ Օրինակ մեր ընդդիմությունը տարիներ շարունակ իր խոսույթով փորձում է ձևավորել մի այնպիսի մտայնություն, թե իշխանությունը դավաճաններ են պատրաստվում են զիջել այս կամ այն։ Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ակնարկում էր, որ վարչապետը գաղտնի բանավոր խոստում ունի, որը չի կատարում։ Իր այդ ակնարկը 100 տոկոսով համընկնում էր Ադրբեջանի ակնարկի հետ։

Ուզում եմ հասկանալ, մեր ընդդիմադիրները հասկանու՞մ են, թե իրենց խոսույթով ինչ տրամադրություն են սերմանում։ Օրինակ, որ ասում են, թե իշխանությունները գաղտնի պատրաստվում են զիջել այս կամ այն տարածքը, կամ էս ամեն ինչը մեկա տվածա։ Հասկանու՞մ են, որ դրանով մեսիջ են հղում սահմանին կանգնած զինվորին, որ զինվոր ջան, անիմաստա քո կռվելը։  Եթե հասկանում են, ուրեմն իրենք թշնամական գործունեությամբ են զբաղված»- ասել է Ռուբինյանը։