գլխավոր Քաղաքականություն Հայաստանը չունի անվտանգային համակարգը փոխելու հնարավորություն, եթե իշխանությունը արկածախնդրության միտք չունի․ Վարդան...

Հայաստանը չունի անվտանգային համակարգը փոխելու հնարավորություն, եթե իշխանությունը արկածախնդրության միտք չունի․ Վարդան Խաչատրյան (տեսանյութ). Tert.am

Հայաստանը չունի անվտանգային համակարգը փոխելու հնարավորություն, եթե իշխանությունը արկածախնդրության միտք չունի։ ՀԱՊԿ-ը երբեք հուսալի չի եղել, բայց դուրս գալը բարդ է, կմնանք առանց ՌԴ սատարման:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վարդան Խաչատրյանը։

«Կամայական անցման ժամանակ անվտանգային համակարգը փոխելը Հայաստանի համար հղի է կործանարար հետևանքներով։ Արևմտյան կոնսոլիդացված աշխարհի համար Ադրբեջանը բացարձակ գերակա է, Հայաստանի համեմատ։ Ադրբեջանն է այն կամուրջը, որով կարող են անցնել միջինասիական երկրներ և պայթեցնել Ռուսաստանի որովայնը։ Նենսի Փելոսիի այցի գլխավոր խնդիրը Հարավային Կովկասից Ռուսաստանը դուրս մղելն էր»,- նշել է Խաչատրյանը։

«Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահը խոսել է  նաև ներքաղաքական իրավիճակի հնարավոր հանգուցալուծումների, իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների և այս ամենում իրենց կուսակցության դիրքորոշման մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․