գլխավոր Գլխավոր Առ այսօր ունենք քաղաքացիական 37 զոհ և 118 վիրավոր. Արտակ Բեգլարյան

Առ այսօր ունենք քաղաքացիական 37 զոհ և 118 վիրավոր. Արտակ Բեգլարյան

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր ճեպազրույցի ժամանաց տեղեկացրեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 10․500-ի մոտ մասնավոր սեփականություն՝ բնակարան, տուն, խանութ, վնասվել է կամ ամբողջությամբ ոչնչացվել։ 1․500-ից ավելի ենթակառուցվածքային միավոր է վնասվել կամ ոչնչացվել, նաև հանրային ու արտադրական օբյեկտներ, և 1․100-ից ավելի շարժական գույք է վնասվել, մասնավորապես մեքենա։

«Առ այսօր արձանագրել ենք առնվազն 37 քաղաքացիական զոհ և առնվազն 118 քաղաքացիական վիրավոր, որոնցից մեկը գիշերն է արձանագրվել Ավետարանոց գյուղում ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով»,-ընդգծել է Արտակ Բեգլարյանը:

Արցախի ՄԻՊ-ի խոսքերով, հաշվի առնելով Հադրութում տեղի ունեցած վայրագությունները, երբ ադրբեջանական դիվերսանտները գնդակահարել են մեր խաղաղ բնակիչներին, կարող են այլ դեպքեր էլ լինել, որովհետև, մեր տեղեկություններով, անհայտ կորած քաղաքացիական անձինք կան այդ բնակավայրերից։