գլխավոր Իրադարձային Կառավարությունը հետաձգել է ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցառումը

Կառավարությունը հետաձգել է ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցառումը

ՀՀ կառավարությունը հայ–ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած ագրեսիայի պատճառով հետաձգել է Անկախության օրվան նվիրված միջոցառումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։

«Սեպտեմբերի 21-ին նախատեսված էր «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որը հետաձգվել է անորոշ ժամանակով»,– նշել է Խաչատրյանը։

Այլ միջոցառումներ պլանավորված չեն եղել։