գլխավոր Աշխարհ Աստանայի կենտրոնական զբոսայգում պուրակներից մեկը կանվանեն Եղիսաբեթ Երկրորդի պատվին

Աստանայի կենտրոնական զբոսայգում պուրակներից մեկը կանվանեն Եղիսաբեթ Երկրորդի պատվին

Ղազախստանի նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաևի որոշմամբ Աստանայի կենտրոնական զբոսայգու պուրակներից մեկը կանվանեն Եղիսաբեթ Երկրորդ թագուհու պատվին. Ղազախստանի սենատի խոսնակ Մաուլեն Աշիմբաևն այդ մասին Չառլզ Երրորդ թագավորին հայտնել է Բուքինգհեմյան պալատում սգո ընդունելության ժամանակ, հաղորդել է սենատի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Աշիմբաևը նաև ցավակցություն է հայտնել թագավորին Տոկաևի անունից:

«Չառլզ Երրորդը երախտագիտություն Է հայտնել հանգուցյալի նկատմամբ նման բարի վերաբերմունքի և ուշադրության համար՝ ամենալավ մաղթանքներ ու շնորհակալություն հայտնելով հանրապետության ղեկավարությանն ու ժողովրդին»,-նշել են մամուլի ծառայությունում:

Եղիսաբեթ Երկրորդի պետական հուղարկավորությունը կանցկացվի սեպտեմբերի 19-ին: