գլխավոր Իրադարձային Գագիկ Ծառուկյանի դուստրն ու փեսան հրավիրվել են դատախազություն

Գագիկ Ծառուկյանի դուստրն ու փեսան հրավիրվել են դատախազություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Ռոզա Ծառուկյանն ու նրա ամուսինը՝ Կոտայքի նախկին մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Կարապետ Գուլոյանը, հրավիրվել են դատախազություն` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում։

Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հայտարարությունների հրապարակման azdarar.am հարթակում։

«ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր»,– ասված է ծանուցման մեջ։

Ծառուկյանի դստերն ու փեսային դատախազություն ներկայանալու, գործի նյութերին ծանոթանալու, դիրքորոշում ու հայտարարագիր ներկայացնելու համար օրենքով տրված է 1 ամիս ժամանակ` մինչև հոկտեմբերի 14-ը։