գլխավոր Իրադարձային Հռոմի Պապն Ադրբեջանին ու Հայաստանին երկխոսության ու խաղաղության կոչ է արել

Հռոմի Պապն Ադրբեջանին ու Հայաստանին երկխոսության ու խաղաղության կոչ է արել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակնօրյա իր ուղերձի ընթացքում աղոթել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած մարտերի զոհերի համար՝ երկխոսության և խաղաղության կոչ անելով։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Vatican News-ը:

Նա նաև խնդրել է բոլորին շարունակել աղոթել Ուկրաինայի և աշխարհի բոլոր մասերի համար, որոնք պատերազմի մեջ են:

Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր հոգևոր մտերմությունն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին կռիվների հետևանքով զոհերի ընտանիքներին: Նա կոչ է արել երկու կողմերին հարգել հրադադարը:

Հռոմի պապը խոսել է Սուրբ Պետրոսի մոտ հավաքված ուխտավորների հետ՝ ընդգծելով, որ խաղաղությունը հնարավոր է, երբ զենքերը լռեցվեն և սկսվի երկխոսությունը: