գլխավոր Ժամանց Կարծում եմ՝ «սիրելի» երկրիդ վրա լափ լցնելը և նրա քաղաքական որոշումների վրա...

Կարծում եմ՝ «սիրելի» երկրիդ վրա լափ լցնելը և նրա քաղաքական որոշումների վրա ծիծաղելն իսկական արժանապատվություն և հայրենասիրություն է. Տիմատին հեգնել է Պուգաչովային

Ռեփ-արտիստ Տիմատին (Տիմուր Յունուսով) խոսել է երգչուհի Ալլա Պուգաչովայի՝ ՌԴ արդարադատության նախարարություն ուղղված վերջին դիմումի մասին, որում երգչուհին խնդրում է իրեն օտարերկրյա գործակալ ճանաչել։

«Ինստագրամ» սոցիալական ցանցում Պուգաչովայի գրառման տակ նա մեկնաբանություն է թողել;

«Կարծում եմ, որ «սիրելի» երկրիդ վրա լափ լցնելը և եվրոպական փոքր դահլիճներում մի խումբ ներգաղթյալների հետ նրա քաղաքական որոշումների ու վեկտորի վրա ծիծաղելը իսկական արժանապատվություն և հայրենասիրություն է», – հեգնանքով գրել է Տիմատին։

Նա նաև նշել է, որ Պուգաչովայի ամուսինը՝ հումորիստ Մաքսիմ Գալկինը, որը վերջերս ճանաչվել է որպես օտարերկրյա գործակալ, հայտնի է դարձել հենց դաշնային հեռուստաալիքում իր աշխատանքի շնորհիվ։

REGNUM-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 18-ին Ալլա Պուգաչովան հրապարակավ դիմել է Արդարադատության նախարարություն՝ իրեն օտարերկրյա գործակալ ճանաչելու խնդրանքով։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրա ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը ներառվել է օտարերկրյա գործակալ ճանաչված անձանց ցուցակում։

Հայտնի է, որ աստղային զույգը դեմ է Ուկրաինայում ՌԴ սկսած հատուկ ռազմական գործողությանն ու իր դիրքորոշումը հրապարակավ հայտնել է: