գլխավոր Իրադարձային Ադրբեջանի իշխող կուսակցությունը սոցցանցերում քարոզարշավ է սկսել ընդդեմ «դավաճանների», որոնք դատապարտում են...

Ադրբեջանի իշխող կուսակցությունը սոցցանցերում քարոզարշավ է սկսել ընդդեմ «դավաճանների», որոնք դատապարտում են Հայաստան ներխուժումը. Regnum

Ադրբեջանի իշխող կուսակցությունը սոցիալական ցանցերում քարոզարշավ է սկսել #xainitani («Ճանաչիր դավաճանին») հեշթեգով, գրում է Regnum գործակալությունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ այս ակցիան ուղղված է հասարակական գործիչների, բլոգերների և ընդդիմադիրների դեմ, որոնք կասկածի տակ են դնում Հայաստանի վրա վերջերս տեղի ունեցած հարձակման նպատակահարմարությունը:

Ակցիայի կազմակերպիչները բնակչությանը ցանկանում են մոտիվացնել «դավաճանների» մասին հայտնելու համար։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Հայկական կողմն ունի 135 զոհ։