գլխավոր Իրադարձային Բայդենը հուշաթերթիկից է օգտվել ցավակցական գրքում գրառում անելու համար․ տեսանյութ

Բայդենը հուշաթերթիկից է օգտվել ցավակցական գրքում գրառում անելու համար․ տեսանյութ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2–րդի մահվան կապակցությամբ բացված ցավակցական գրքում գրառում անելու համար հուշաթերթիկից է օգտվել և թաքուն արտագրել տեքստը։ ABC հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել։

Նշվում է, որ սրահի մուտքի մոտ, որտեղ գտնվում է ցավակցական գիրքը, ԱՄՆ նախագահը բաճկոնից հանել է հուշաթերթիկը և տեքստն արտագրել ցավակցական գրքում։

Ավելի վաղ Բայդենը դիմել էր հուշաթերթիկի օգնությանը, երբ ցավակցություն էր հայտնել ԱՄՆ–ում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը: