գլխավոր COVID-19 Հայաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 2213 նոր դեպք

Հայաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 2213 նոր դեպք

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2213–ով և դարձել 75523։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 21560 մարդ (+1969), կատարվել է 368053 թեստավորում (+5760), առողջացել են վարակվածներից 50276–ը (+489)։ Գրանցվել է մահվան 1145 (+14) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է երկուսով և դարձել 329։