գլխավոր COVID-19 Հայաստանում կորոնավիրուսի 2142 նոր դեպք է գրանցվել. մեկ շաբաթում 10 մարդ է...

Հայաստանում կորոնավիրուսի 2142 նոր դեպք է գրանցվել. մեկ շաբաթում 10 մարդ է մահացել վարակից

Սեպտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում կորոնավիրուսի 2142 նոր դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Միաժամանակ նշվում է, որ նախորդ շաբաթ կորոնովիրուսի հետևանքով մահվան 10 դեպք է գրանցվել (ընդհանուր՝ 8679)։ Այս պահին COVID-ի դեմ 3014 անձ է բուժում ստանում։

Բացի այդ, առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստված է 1 024 035 քաղաքացի։ Առաջին դեղաչափով պատվաստվել է 1 148 535 անձ, իսկ ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 252 516 անձ։ Քաղաքացիները շարունակում են նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման բուստեր դեղաչափ ստանալ. նրանց թիվը 74 634 է։