գլխավոր Քաղաքականություն Ռուսաստանը չունի այն գիտելիքները, փորձը և հնարավորությունները, ինչպես կարծում էին շատերը․ Բայդեն

Ռուսաստանը չունի այն գիտելիքները, փորձը և հնարավորությունները, ինչպես կարծում էին շատերը․ Բայդեն

Միացյալ Նահանգները մտադիր է Ուկրաինային օգնություն ցույց տալ այնքան, որքան դա կպահանջվի Կիեւին, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը:

«Մենք նրանց հետ կմնանք այնքան երկար, որքան նրանց անհրաժեշտ կլինի մեր օգնությունը»,- ասել է նա CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը եթեր է դուրս եկել սեպտեմբերի 18-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարի կարծիքով՝ Ուկրաինայում իրադրության զարգացումը ցույց տվեց, որ «Ռուսաստանը չունի այն գիտելիքներն ու փորձը եւ հնարավորությունները, ինչպես կարծում էին շատերը», սակայն վնասը, որը հասցվում է Ուկրաինայի շուրջ իրադրությունից, «հազիվ թե կարելի Է համարել» Կիեւի «հաղթանակը»: