գլխավոր Իրադարձային Գորիսի պոլիկլինիկան Ֆրանսիայից ֆինանսական աջակցություն կստանա

Գորիսի պոլիկլինիկան Ֆրանսիայից ֆինանսական աջակցություն կստանա

ՀՀ առողջապահության նախարարության և ֆրանսիական Վիեն քաղաքի համագործակցության շրջանակում նախատեսվում է Գորիսի պոլիկլինիկային ուղղված ֆինանսական աջակցություն տրամադրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի, Վիենի քաղաքապետ, Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահ Տիերի Կովաքսի և Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցի հետ քննարկել է ոչ միայն քույր քաղաքների, այլև ֆրանսիական Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի և Սյունիքի մարզի միջև հետագա համագործակցությունը։ Առաջիկայում կստեղծվի աշխատանքային խումբ, որը, վերհանելով խնդիրները, կմշակի ավելի երկարատև և մասշտաբային համագործակցության փաթեթ»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Պաշտոնյաներն այցելել են Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած անձանց, որոնք բուժում են ստանում Երևանի բժշկական կենտրոններից մեկում, մաղթել նրանց շուտափույթ ապաքինում։

Արտակ Ջումայանը շնորհակալություն է հայտնել դեսպան Անն Լույոյին և ֆրանսիացի գործընկերներին իրենց հանձնառության և գործադրած ջանքերի համար։