
Այն լուրերից հետո, որ ավիաշարժիչներից որոշներն օգտագործվում են Ադրբեջան մատակարարված և Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի դեմ պատերազմում կիրառվող թուրքական մարտական անօդաչուներում, կանադական Bombardier Recreational Products (BRP) ընկերությունը հայտնել է, որ դադարեցրել է ավիաշարժիչների մատակարարումը «անհստակ գործածությամբ երկրներ»:
Այս մասին հայտնել է BRP ընկերության ավագ փոխնախագահ և խոսնակ Մարտին Լանգելյեն։
«Մենք վերջերս տեղեկացվել ենք, որ Rotax շարժիչների մի մասն այժմ օգտագործվում է ռազմական անօդաչու սարքերում և անհապաղ մանրակրկիտ հետաքննություն ենք սկսել»,-Radio Canada International-ին ուղղված նամակում հայտնել է նա։
Մարտին Լանգելյեն շեշտել է, որ Ավստրիայում Rotax-ի արտադրած բոլոր շարժիչները արտոնագրված են բացառապես քաղաքացիական նպատակներով օգտագործվելու համար: