գլխավոր Քաղաքականություն Թուրքիան ԱՄՆ–ից ակնկալում է համագործակցություն 2 հարցով. Էրդողան

Թուրքիան ԱՄՆ–ից ակնկալում է համագործակցություն 2 հարցով. Էրդողան

 Թուրքիան ԱՄՆ–ից ակնկալում է համագործակցություն Քրդստանի աշխատավոր կուսակցության, YPG ջոկատների և ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ պայքարում։ Այս մասինAnadolu–ի փոխանցմամբ, Նյու Յորքում թուրք–ամերիկյան ազգային համակարգող կոմիտեի նիստում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք ակնկալում ենք, որ Ամերիկայի մեր բարեկամները կհամագործակցեն մեզ հետ Քրդստանի աշխատավոր կուսակցության, YPG–ի և FETÖ–ի հետ պայքարում այնպես, ինչպես հարիր է դաշնակցային ոգուն։ Մենք մանրակրկիտ կատարում ենք սեփական նախաձեռնություններն ԱՄՆ իշխանությունների առաջ` FETÖ–ի ղեկավարին ու կազմակերպության անդամներին պատասխանատվության ենթարկելու համար»,–ասել է Էրդողանը։

Թուրքիայի իշխանությունները մեղադրում են Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը, որը նրանք անվանում են FETÖ (ֆեթուլլահականների կազմակերպություն) 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձին առնչություն ունենալու համար։