գլխավոր Քաղաքականություն «Փելոսիի հայտարարությունները հիմնված են հայկական քարոզչության վրա», կարծում են Բաքվում

«Փելոսիի հայտարարությունները հիմնված են հայկական քարոզչության վրա», կարծում են Բաքվում

Բաքուն պնդում է, որ «չսահմանազատված սահմանին սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանը լայնամասշտաբ սադրանք է իրականացրել, և Ադրբեջանի ԶՈՒ-ն կանխել է այդ սադրանքը»։

«Ներկայում պահպանվում է հրադադարի ռեժիմը, և կանխվել է իրավիճակի սրացումը»,- ինչպես փոխանցում է Civilnet-ը, ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։

Պաշտոնական Բաքուն Նենսի Փելոսիին անվանում է «հայամետ քաղաքական գործիչ», և նրա այցը Հայաստան կապում Կոնգրեսի առաջիկա միջանկյալ ընտրությունների հետ։ Այդկերպ, կարծում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչութունը, Փելոսին փորձում է շահել ԱՄՆ-ի հայկական լոբբիստական շրջանակների աջակցությունը։

«Այն, ինչ Փելոսին ասել է Հայաստանում, պետք է դիտարկել որպես հայտարարություն՝ արված հայկական քարոզչության հիման վրա։ Դա լուրջ հարված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին։ Նման միակողմանի քայլերն ու անհիմն հայտարարությունները ծառայում են ոչ թե տարածաշրջանում փխրուն խաղաղությանը, այլ, ընդհակառակը, լարվածության խորացմանը»,- հայտարարել է Բաքուն։

***

«Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հարվածները, հարձակումները». այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ՀՀ ԱԺ նախագահի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին։

«Մեր այցից առաջ Հայաստանի սահմանների, ինքնիշխանության նկատմամբ տեղի ունեցավ հարձակում։ Հայաստանը մեզ համար կարևոր նշանակություն ունի»,- ասել է նա։

Փելոսիի խոսքով այցի նպատակն է նաև ԱՄՆ-ից տնտեսական, անվտանգային առումով Հայաստանի ակնկալիքների մասին տեղեկություններ ստանալը