գլխավոր Քաղաքականություն Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում

Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում

Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ՝ 40-ամյա Հրայր Աբալյանի վարած Mercedes և 25-ամյա Արամ Սարգսյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները և Ա. Սարգսյանի ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչ, 16-ամյա Սաշա Ս-ն, Վայոց Ձորի մարզի բնակիչ, 44-ամյա Անդրանիկ Դավթյանը, Սյունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Վահիկ Մախսուդյանը և Վայոց Ձորի մարզի բնակիչ, 40-ամյա Գևորգ Աբգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։ Որոշ ժամանակ անց Գ. Աբգարյանը մահացել է։

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։