գլխավոր Քաղաքականություն Այստեղ ենք, որպեսզի լսենք և հասկանանք, թե ինչ ակնկալիքներ և ինչ ցանկություններ...

Այստեղ ենք, որպեսզի լսենք և հասկանանք, թե ինչ ակնկալիքներ և ինչ ցանկություններ կան. Փելոսին՝ ռազմական աջակցություն տրամադրելու մասին

Մեր այցի կարևորությունը նաև այն է, որ այստեղ ենք՝ լսելու, հասկանալու, թե ինչ կարող ենք անել, ինչ կարող է ակնկալվել մեզանից, Երևանում այսօր հայտարարեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ պատասխանելով հարցին, թե ԱՄՆ-ն ինչպիսի՞ աջակցություն է պատրաստվում տրամադրել Հայաստանին, այն կարո՞ղ է լինել ռազմական։

«Այստեղ ենք, որպեսզի լսենք և հասկանանք, թե ինչ ակնկալիքներ և ինչ ցանկություններ կան», – հայտարարել է Փելոսին։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն էլ հայտարարեց, թե իրենց այցից առաջ պաշտպանական ֆինանսավորման մասով ավելացում էր կատարվել։

«Նաև ականազերծման աշխատանքների համար հավելյալ ֆինանսավորում էր նախատեսվել։ Ժողովրդավարությունը շատ փխրուն է, և մենք՝ ամերիկացիներս, գիտակցում ենք ժողովրդավարության փխրունությունը։ Ժողովրդավարությունը և անվտանգությունը միասին պետք է լինեն», – հայտարարել է Աննա Էշուն։