գլխավոր Քաղաքականություն Որևէ ասելիք չունենք Հայաստանի՝ այլ կառույցներում շփումների մասին, որոշումը Հայաստանն է կայացնում....

Որևէ ասելիք չունենք Հայաստանի՝ այլ կառույցներում շփումների մասին, որոշումը Հայաստանն է կայացնում. Փելոսին՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին

ՀԱՊԿ-ի հետ կապված մենք որևէ բան չենք ասում, հասկանում ենք, որ Հայաստանն այդ կազմակերպության մաս է ՌԴ-ի հետ։ Սակայն, այն, ինչ մենք ասում ենք, հետևյալն է՝ Հայաստանի անվտանգության հարցերով մենք մտահոգված ենք և ցանկանում ենք հնարավորինս ավելի աջակից լինել Հայաստանին այդ հարցում, Երևանում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն։

«Ժողովրդավար աշխարհում անչափ կարևորում են Հայաստանի ժողովրդավարությունը։ Եվ, ինչպես պարոն Փալոնեն նշեց, մենք որևէ ասելիք չունենք Հայաստանի՝ այլ կառույցներում շփումների մասին։ Սակայն, Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը մեզ համար կարևոր հարցեր են և ցանկանում ենք այդ ուղղությամբ մեր գործուն աջակցությունն ունենալ։ Անշուշտ, որոշումը Հայաստանն է կայացնում, մենք մեր պատրաստակամության մասին կարող ենք խոսել», – անդրադառնալով ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցին՝ հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։