գլխավոր Քաղաքականություն Էրդողանը հայտարարել է, որ Բաքուն ավարտել է «ռազմական գործողությունը» ՀՀ սահմանին

Էրդողանը հայտարարել է, որ Բաքուն ավարտել է «ռազմական գործողությունը» ՀՀ սահմանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից այսպես կոչված «ռազմական գործողության» ավարտի մասին։ Վերադառնալով Սամարղանդից՝ թուրք առաջնորդը լրագրողներին հայտնել է, որ նման տեղեկություն է ստացել ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևից։Էրդողանը լրատվամիջոցներին ասել է, թե իմաստ չունի քննարկել այն, ինչն արդեն ավարտված է։

«Մեր ադրբեջանցի եղբայրներն այժմ տեղափոխվել են անվտանգ դիրք»,–հավելել է նա:

Ընդ որում, թուրք առաջնորդը կրկին դիմել է Երևանին՝ կոչ անելով ավանդույթի համաձայն «գործել նախկինում ստանձնած պարտավորություններին համապատասխան, կենտրոնանալ խաղաղության և համագործակցության վրա»:

«Մենք ցանկանում ենք, որ մեր տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործընթացները հաջողությամբ ավարտվեն, իսկ խաղաղությունն ու կայունությունը երկարընթաց լինեն»,–ասել է Էրդողանը։